9 սեպտեմբերի 2010 - 12:44 AMT
Նովոռոսիյսկում ձերբակալվել է գերեզմանների պղծման մեջ կասկածվող անձը

Նովոռոսիյսկում ձերբակալվել է քաղաքային գերեզմանատան հայկական և ռուսական գերեզմանների պղծման մեջ կասկածվող անձը: ԱԴԾ մարմինների և դատախազության հետ համատեղ վերլուծական մեծ աշխատանք է կատարվել: Օպերատիվ գործողության արդյունքում ձերբակալվել է կասկածյալներից մեկը, նա խոստովանել է իր մեղքը` նշելով նաև իր հանցակիցներին: Այժմ քրեական գործերի շրջանակներում անց է կացվում ապացույցների հավաքագրում ու փաստագրում:

Ելնելով հետաքննության շահերից, քրեական գործերի մանրամասները չեն հրապարակվում: Մանրամասների մասին կհայտնվի լրացուցիչ, հաղորդում է Analitika.at.ua-ն` հղում անելով Նովոռոսիյսկի ներքին գործերի վարչության մամլո ծառայության վրա: Հուլիսի լույս 24-ի գիշերը անհայտ անձինք վնասել էին քաղաքային գերեզմանոցի տապանաքարերը: Այդ փաստով հարուցվել էր քրեական գործ: