9 սեպտեմբերի 2010 - 13:59 AMT
Ադրբեջանական ԶԼՄ-ները Պիտեր Սեմնեբիի խոսքերը, մեղմ ասած, «սխալ» են ներկայացրել

«ԶԼՄ-ների վերջին հաղորդագրություններում սխալ են ներկայացվել իմ հայտարարությունները, որոնք կատարվել են Ադրբեջան կատարած այցի ընթացքում: Ես կցանկանայի ընդգծել, որ Եվրամիությունը շարունակում է պաշտպանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ ջանքերը»,- ասվում է PanARMENIAN.Net ստացված Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի նամակում: Դիվանագետն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը հիմնված է Հելսինկյան սկզբունքների վրա. ուժի կամ պատերազմի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգի ինքնորոշման իրավունք: «Ինչ վերաբերվում է փախստականների վերադարձին, ապա ես ասել եմ հակամարտության ընթացքում իրենց տները լքած բոլոր փախստականների մասին»,- ասել է Սեմնեբին:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Փիթեր Սեմնեբին Բաքվում խոսել է միայն «ադրբեջանական փախստականների վերադարձի մասին»: