11 սեպտեմբերի 2010 - 14:07 AMT
Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները պարգևատրվել են <<Արիության համար>> մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին:

Մարտական դիրքերը պաշտպանելիս ցուցաբերած վճռական գործողությունների, հրամանատարության հանձնարարությունները եւ ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար մեդալով պարգեւատրվել են` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանման հրամանատար, շարքային (պայմանագրային) Դավիթ Եղիազարյանը և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանման հրամանատար, լեյտենանտ Յուրի Հովասափյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: