14 սեպտեմբերի 2010 - 19:43 AMT
Ծրագրավրողներն աշխատում են համակարգչային հայկական առաջին ռազմավարական խաղի ստեղծման շուրջ

«Տիգրան Մեծ` քարերի երկիր» համակարգչային առաջին ռազմավարական խաղը մշակման փուլում է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում այդ գաղափարի հեղինակ Տիգրան Սարգսյանն ասել է, որ խաղն ուսուցողական է և կոչված է Հայաստանի և սփյուռքի դպրոցականներին ճանաչելի դարձնել Հայոց պատմության հերոսներին:

Տիգրան Սարգսյանի խոսքերի համաձայն, խաղը որպես եռերգություն է հորինված, որի սյուժեն ընդգրկում է Հայաստանի պատմությունը Տիգրան Մեծի ժամանակներից մինչև 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանը: «Մենք սկսել ենք աշխատել մեկ տարի առաջ: Այն ժամանակ մենք երեք- չորս նախաձեռնողներ էինք ընդամենը: Այսօր արդեն 30 մարդ է աշխատում, բացի այդ մեզ օգնում են տարբեր կազմակերպություններ», - ասել է նա:

Նրա խոսքերի համաձայն, նախագծի մեկ սերիայի ավարտի համար անհրաժեշտ է 30 մլն եվրո: Խաղի ստեղծմանն աջակցում են Հայաստանի կոմերցիոն կազմակերպությունները, իսկ ՀՀ կրթության նախարարությունը հրաժարվել է տեղեկատվական աջակցություն ցուցաբերել խաղին:

Հայ ծրագրավորողները ոգեշնչվել են համակարգչային խաղերի համաշխարհային հայտնի ծրագրավորողների` eGames աշխատանքներով, ինչպես նաև Total War հայտնի խաղով:

Նախատեսվում է, որ 2013 թ. արդեն պատրաստ կլինեն մի քանի էսքիզներ և հոլովակներ: Խաղը հատուկ պաշտպանիչ շերտ է ունենալու: