16 սեպտեմբերի 2010 - 11:45 AMT
Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևին սատարում է ԱՄՆ 143 կոնգրեսական

Ֆլորիդա նահանգից դեմոկրատ կոնգրեսական Ռոն Քլեյնը սատարում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձևին: Ինչպես հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), այդ մասին կոնգրեսականը հայտարարել է Փալմ-Բիչում հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Ռոն Քլեյնը երկու անգամ ընտրվել է Ներկայացուցիչների պալատ և այժմ ֆինանսական և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամ է:

Ներկայումս 252 բանաձևին սատարում է 143 կոնգրեսական: ԱՀՀ-ն կոչ է անում քվերակության դնել բանաձևը մինչ Կոնգրեսում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները՝ ելնելով «մարդու իրավունքների պաշտպանության և ապագայում ցեղասպանությունների կանխարգելման» սկզբունքից: