Rusal-ի գլխավոր տնօրեն Օլեգ Դերիպասկան Հոնկոնգի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի նախագահական համաժողովի հրապարակում (HKUST) հանդես է եկել «Տեսնել նպատակը. հնարավորություններն ինչպես վերածել հաջողության» թեմայով դասախոսությամբ:
Ռուս հայտնի գործարար Օլեգ Դերիպասկայի դասախոսությունը պատմում է այն սկզբունքների, հեղափոխական գաղափարների ու մոտեցումների մասին, որոնք հնարավորություն են տալիս մեկ քայլ առաջ նայելու, ուժեղացնելու սեփական մրցունակությունը և այնպիսի որոշումներ ընդունելու, որոնք արմատապես կարող են փոխել ամբողջ բնագավառների, տարածաշրջանների և երկրների առաջնահերթությունները:
Օլեգ Դերիպասկան պատմել է, թե ինչպես է 90-ականների սկզբներին կործանման եզրին գտնվող ալյումինի մի քանի գործարաններից ստեղծել աշխարհի ալյումինի խոշորագույն ընկերությունը, որը մեծ հաջողությամբ աշխատում է այսօր աշխարհի հինգ մայրցամաքներում:
Ընկերության մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ Rusal-ի և HKUST-ի հինգ տարվա համագործակցության շրջանակում Օլեգ Դերիպասկայի դասախոսությունն առաջինն է: