17 սեպտեմբերի 2010 - 16:55 AMT
Թուրքիան կրկին փորձում է միջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Թուրքիան ձգտում է ակտիվ դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա, Կովկասում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, այն բացասաբար է անդրադառնում ողջ տարածաշրջանի վրա:

«Ստատուս-կվոյի վիճակը տարածաշրջանում հաղթահարվել էր, քանի որ չէր համապատասխանում Ադրբեջանի ու Հայաստանի շահերին: Սակայն ներկա իրավիճակը չի կարող անփոփոխ մնալ»,-ասել է Դավութօղլուն, հաղորդում է CNN Turk-ը: