Երևանում տեղի է ունենում Fruitfull Armenia 6-րդ ամենամյա գյուղատնտեսական համաժողովը: Համաժողովին մասնակցում է աշխարհում ամենահայտնի գինեգետներից մեկը` Միշել Ռոլանը, որը հանդես է գալիս որպես փորձագետ հայկական գինեգործների մրցակցության մեջ:
Սեպտեմբերի 17-ին 12 հոգուց բաղկացած միջազգային հանձնաժողովը համտեսել է 16 ընկերությունների գինիները, որոնք արտադրվում են Հայաստանում:
Միջացառմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, անվանի հայ ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանը և այլոք:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը նշել է, որ հայկական գինին միջազգային շուկաները նվաճելու մեծ պոտենցիալ ունի