17 սեպտեմբերի 2010 - 21:41 AMT
Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթը չ՞ի դիմանա 200-կիլոգրամանոց խաչի ծանությանը

Աղթամար կղզու Սուրբ Խաչեկեղեցու գմբեթը վերականգնվել է իտալացի մասնագետների կողմից այնպես, որ խաչի տեղադրումն անհնար է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարար Իսմեթ Յիլմազը: Նրա խոսքերով Վան բերված խաչն ունի 2մ բարձրություն և 200կգ քաշ, որի ծանրությանը գմբեթը չի դիամանա: «Մենք պատրաստվում ենք մասնագետներ հրավիրել խաչի տեղադրումը հնարավոր դարձնելու համար»,- նշել է նա:

Նա նաև նշել է, որ հնարավոր է` Ամանորից առաջ Սբ. Խաչ եկեղեցում պատարագ անցկացվի: Ինչ վերաբերվում է հայ զբոսաշրջիկներին, որոնք հրաժարվել են մասնակցել պատարագին, նա հայտարարել է, որ ամեն տարի 27 մլն զբոսաշրջիկներ ընդունող երկրի համար դա մեծ կորուստ չէ: