Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթը չ՞ի դիմանա 200-կիլոգրամանոց խաչի ծանությանը17 սեպտեմբերի 2010 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Աղթամար կղզու Սուրբ Խաչեկեղեցու գմբեթը վերականգնվել է իտալացի մասնագետների կողմից այնպես, որ խաչի տեղադրումն անհնար է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարար Իսմեթ Յիլմազը: Նրա խոսքերով Վան բերված խաչն ունի 2մ բարձրություն և 200կգ քաշ, որի ծանրությանը գմբեթը չի դիամանա: «Մենք պատրաստվում ենք մասնագետներ հրավիրել խաչի տեղադրումը հնարավոր դարձնելու համար»,- նշել է նա: Նա նաև նշել է, որ հնարավոր է` Ամանորից առաջ Սբ. Խաչ եկեղեցում պատարագ անցկացվի: Ինչ վերաբերվում է հայ զբոսաշրջիկներին, որոնք հրաժարվել են մասնակցել պատարագին, նա հայտարարել է, որ ամեն տարի 27 մլն զբոսաշրջիկներ ընդունող երկրի համար դա մեծ կորուստ չէ:
Սբ. Խաչ եկեղեցի Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |