21 սեպտեմբերի 2010 - 14:05 AMT
Հայաստանի անկախությունը նվաճվեց հայ ժողովրդի կամքի ու միասնության շնորհիվ

Հայաստանի անկախությունը նվաճվեց հայ ժողովրդի կամքի ու միասնության շնորհիվ: Վերջին 20 տարիների ամենագլխավոր նվաճումը Արցախի Հանրապետության հռչակումն էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա, այսօր ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի իրեն վերագրել Արցախի ազատագրումը, քանի որ ղարաբաղյան պատերազմում հաղթեց ժողովուրդը: Ինչպես նշեց քաղաքագետը, չնայած նրան, որ դիվանագիտական ու քարոզչական ոլորտներում Հայաստանը մի շարք սխալներ թույլ տվեց, սակայն փաստը մնում է փաստ՝ ԼՂՀ-ն այսօր շարունակում է գոյություն ունենալ այն սահմաններում, որոնք գծել էր հայկական կողմը:

«Ինչ վերաբերում է Հայաստանի ու Թուրքիայի միջև «ֆուտբոլային դիվանագիտությանը», ապա այստեղ հայկական կողմի քաղաքականությունը շահավետ էր մեզ համար»,-ասել է քաղաքագետը: