21 սեպտեմբերի 2010 - 17:05 AMT
Թուրքիայի կրթության նախարարությունը երկրի հայ դպրոցականներին հայերեն լեզվով դասագրքեր է տրամադրել

Թուրքիայի կրթության նախարարությունը երկրի հայ դպրոցականներին հայերեն լեզվով դասագրքեր է տրամադրել, որոնք լույս են տեսել 24 000 տպաքանակով: Ինչպես գրում է թուրքական Today’s Zaman թերթը, դասագրքերը բաժանվել են 24 հայկական դպրոցների:

Հայկական միջնակարգ դպրոցներից մեկի տնօրեն Գարեգին Բարսամյանի խոսքով, նախկինում հայ դպրոցականները մի շարք խնդիրների էին բախվում այն պատճառով, որ բոլոր դասագրքերը միայն թուրքերեն լեզվով էին: «Դասընթացների ժամանակ մենք երեխաներին ուսուցանում էինք հայերեն լեզվով դասագրքերով, որոնք արդեն շատ մաշված են և օգտագործման պիտանի չեն»,- նշել է դպրոցի տնօրենը: