22 սեպտեմբերի 2010 - 14:58 AMT
Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքի պատճառով սահմանների կառավարումն այստեղ առանձնահատուկ նշանակություն է ստանում

ԵՄ-ն հավանություն է տալիս Հարավային Կովկասում սահմանների կառավարման ինտեգրված մոտեցմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օնո Սիմոնսը Հայաստանում ու Վրաստանում սահմանների համալիր կառավարման ռազմավարությունների մշակման և կատարելագործման համար պատասխանատու միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատաժողովի ժամանակ: Ըստ նրա, դա առավել դյուրին կդարձնի մարդկանց միգրացիան, ինչպես նաև ապրանքների ու տրանսպորտի տեղափոխումը: Նա նշել է, որ «Հարավային Կովկասում սահմանանրի համալիր կառավարում» ծրագիրը նպաստում է համապատասխան պետական կառույցների համագործակցության ակտիվացմանն, ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջպետական մակարդակով: Սիմոնսը նշել է նաև, որ Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքի պատճառով սահմանների կառավարումն այստեղ առանձնահատուկ նշանակություն է ստանում և ներտարածաշրջանային համագործակցությունը կբարձրացնի քաղաքացիների անվտանգության մակարդակը Հարավային Կովկասում: