23 սեպտեմբերի 2010 - 11:28 AMT
ԱՄՆ Կոնգրեսի Ադրբեջանին սատարող խումբը հանդես է գալիս Մեթյու Բրայզային Բաքվում դեսպանի պաշտոնում հաստատելու օգտին

«Ադրբեջանն ԱՄՆ անփոխարինելի գործընկերն է ահաբեկչության դեմ պայքարում: Բացի այդ, Ադրբեջանը ամենակարևոր էներգետիկ միջանցքն է աշխարհի այս տարածաշրջանում: 2009թ, ամառվանից ԱՄՆ-ն դեսպան չունի Բաքվում: ԱՄՆ-ն անպայման ներկայացուցիչ պետք է ունենա Ադրբեջանում»,-հայտարարել է կոնգրեսական Մայքլ Մաքմանոնը:

Ըստ նրա, Մեթյու Բրայզան մեծ փորձ ունի ու մեծ աշխատանք է կատարել Հարավային Կովկասում: «Ես հուսով եմ, որ Սենատը կսատարի այդ թեկնածությանը և այլևս վտանգի չի ենթարկի ԱՄՆ տարածաշրջանային շահերը»,-ասել է կոնգրեսականը, որը ԱՄՆ Կոնգրեսի Ադրբեջանին սատարող խմբի անդամ է, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: