23 սեպտեմբերի 2010 - 13:06 AMT
Հայաստանի եւ Թունիսի ԱԳՆ-երի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի ԳՎ 65-րդ նստաշրջանին, հանդիպել է Թունիսի արտգործնախարար Քամել Մորջանեի հետ: Հանդիպման ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Մորջանեն անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Հայաստանի եւ Թունիսի ԱԳՆ-երի ղեկավարները քննարկեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանն առնչվող հարցեր:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ որ երկկողմ համագործակցության ընդլայնման համար կարեւոր դեր կարող է խաղալ վերջերս Հայաստանի ազգային ավիափոխադրողի կողմից Երեւանի եւ Թունիսի միջեւ իրականացվող ուղիղ չվերթները, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: