2 օգոստոսի 2001 - 21:55 AMT
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ ՁԳՏՈՒՄ Է ՆԵՐԿԱՅՑՆԵԼ ԼՂՀ-Ը ՈՐՊԵՍ ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻՆ ՆՊԱՍՏՈՂ ԵՐԿԻՐ
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, այս օրերին Սոչիում տեղի ունեցող ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հանդես եկավ առաջարկությամբ` օրակարգում մտցնել թմրադեղերի անօրինական շրջանառությունը: Մեկնելուց առաջ, Բաքվի «Բինա» օդանավակայանում, ադրբեջանական առաջնորդը հայտարարեց, որ մտադիր է շոշափել այդ նպատակների համար, այժմ հայկական ուժերի կողմից վերահսկվող ադրբեջանական տարածքի օգտագործման հարցը: Դա առաջին լուրջ փորձն է օգտագործել միջազգային ամբիոնը, Լեռնային Ղարաբաղը, որպես թմրաբիզնեսի զարգացմանը նպաստող երկիր ներկայացնելու համար:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: