25 սեպտեմբերի 2010 - 14:03 AMT
Սեյրան Օհանյանն ու Վյաչեսլավ Կովալենկոն քննարկել են հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 23-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային և հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ:

Կողմերն անդրադարձան նաև Հայաստանում ՌԴ ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին արձանագրության վավերացման մանրամասներին: Հանդիպման ընթացքում դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին հանձնեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված հուշանվեր, հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: