27 սեպտեմբերի 2010 - 19:26 AMT
«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը 4 տարում Հայաստանի ոռոգման համակարգում ներդրել է 90 մլն դոլար

«Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից, սեպտեմբերի 27-ին Երևանում ամփոփել է Հայաստանում քառամյա գործունեության արդյունքները: «Այսօր մենք կարող ենք ասել, որ հասել ենք լուրջ արդյունքների: Ընդհանուր ներդրումներն արդեն հասել են 90 մլն-ի»,- ասել է հիմնադրամի տնօրեն Արա Հովսեփյանը:

Իր հերթին, «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի ներկայացուցիչ Ալեքս Ռասինն ասել է, որ լուրջ առաջընթաց կա Հայաստանի ոռոգման համակարգի բարելավման ծրագրերի իրագործման մեջ: «Մենք ցանկանում ենք կրճատել գյուղական վայրերի աղքատությունը կայուն և շարունակական գյուղատնտեսական աճի միջոցով»,- նշել է Ռասինը: