1 հոկտեմբերի 2010 - 18:40 AMT
Կոնստանտին Սիմոնով. Չի բացառվում, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Բաքուն կարող է շաղկապել Ղարաբաղի հարցը գազի հետ

Անկախ մի շարք հայտարարություններից, հայ-ռուսական հարաբերություններում խնդիրները բավականին շատ են: Այդ մասին «Ռուսաստան-Հայաստան՝ հարաբերությունների նոր մակարդակ» խորագրով Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը: «Առաջին մարտահրավերը, որ վերաբերում է Հայաստան-ՌԴ հարաբերություններին, Ադրբեջանն է: Այժմ, երբ գործարկվելու է Շահ-Դենիզ նախագծի երկրորդ մասը և ակնկալվում է գազի արդյունահանման աճ Ադրբեջանում, ՌԴ-ն ստիպված է ինտենսիֆիկացնել հարաբերությունները Բաքվի հետ»,-ասել է ռուս փորձագետը: Ըստ նրա, բարդ իրավիճակ կստեղծվի, եթե Բաքուն առավել կոշտ պայմաններ առաջադրի՝ փորձելով շաղկապել Ղարաբաղի խնդիրը գազի հետ: