1 հոկտեմբերի 2010 - 21:24 AMT
Փիթեր Սեմնեբի. ԵՄ-ն մտահոգված է ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում հաճախակի դարձած միջադեպերի կապակցությամբ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչՓիթեր Սեմնեբիին: Հանրապետության նախագահն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի Հանրապետության և Եվրամիության փոխգործակցության զարգացման տեսանկյունից, երկուստեք կարևորվել է Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների սահուն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԵՄ խորհրդատուների խմբի աշխատանքի կապակցությամբ, որի գործունեության ընդլայնումը ողջունելի է համարվել:

Հանդիպման ընթացքումզրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Փիթեր Սեմնեբին նշել է, որ ԵՄ-ն մտահոգված է ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում հաճախակի դարձած միջադեպերի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: