Հայաստանիտրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի (ՀԲ) տրանսպորտային ծրագրերի ղեկավար Բենջամին Գերիկեի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես նշվում է ՀՀտրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նախարարըշնորհակալություն է հայտնել բանկի ներկայացուցչին` ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիրը» Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում լավագույներից մեկը ճանաչելու և հատուկ մրցանակ շնորհելու համար և նշել, որ այն ոչ միայն ուրախացնող է, այլև պարտավորեցնող:
Նախարար Մանուկ Վարդանյանը տեղեկացրել է, որ Համաշխարհայինբանկի կողմից ֆինանսավորվողհերթական վարկային ծրագիրըմինչև տարեվերջ կսկսիիրականացվել, ինչպես նաև առաջարկել է հաջորդ ծրագրում ընդգրկել ոչ միայն կենսական նշանակության ճանապարհները, այլև ընդյալնել ճանապարհային ցանցը` ներկառելով նաև գլխավոր մայրուղիները:
Մանուկ Վարդանյանը կարևոր խնդիր է համարել ճանապարհների պահպանման և սպասարկման հարցում բանկի աջակցությունը` նկատի ունենալով տարբեր երկրներում կիրառվող լավագույն փորձի ուսումնասիրությունը:
Մանուկ Վարդանյանը տեղեկացրել է նաև, որ նախարարությունում արդեն մշակվել է նոր կարգ, որը զգալիորեն կնպաստի իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողության բարձրացմանը և որակի բարելավմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ճանապարհաշինարարության ոլորտում նոր լուծումների ներդրման խնդիրները, մասնավորապես ճանապարհածածկի ամրությունըստուգողսարքավորումների ձեռքբերումը:
ՀԲ-իներկայացուցիչը բարձրէ գնահատել «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի» ընթացքը և կատարված աշխատանքները: