5 հոկտեմբերի 2010 - 20:25 AMT
Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպում չունեցան մամուլի հետ

Բաքվում կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Միգրացիայի միջազգային կազմակերպության և ՄԱԿ Փախստականների գերագույն կոմիսարիատի փորձագետները: Այնուհետև հանդիպումը շարունակվել է նախարարի և համանախագահների մասնակցությամբ: Հանդիպումը տևել է 3 ժամ, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կից տարածքներում գնահատման առաքելության գործունեությանն առնչվող հարցեր: Հանդիպումից հետո համանախագահները ոչ մի հայտարարություն չեն կատարել լրագրողներին, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: