5 հոկտեմբերի 2010 - 20:45 AMT
Հրայր Կարապետյանը ցանկություն է հայտնել խորհրդարանական լսումներ կազմակերպել հայկական բանակում ողբերգական միջադեպերի վերաբերյալ

Վերջին մահացու դեպքերը հայկական բանակում պետք է հանգամանորեն հետաքննվեն և բացահայտվեն: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում հայտնել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր, ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին գործերի հարցերով ՀՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով, այդ միջադեպերն իր ղեկավարած հանձնաժողովի ակնդետ ուշադրության տակ են: «Մենք պատրաստ ենք նաև խորհրդարանական լսումներ կազմակերպել այդ հարցի վերաբերյալ»,- նկատել է նա: