8 հոկտեմբերի 2010 - 14:16 AMT
Թուրքիայի վարչապետը չպետք է իրավունք ունենա Ֆրանսիայում ասել, թե Հայոց ցեղասպանություն չի եղել

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Թուրքիայի վարչապետն, այցելելով Ֆրանսիա, իր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ ասի թե Հայոց ցեղասպանությունը իրականում տեղի չի ունեցել:»,-ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը: «Ֆրանսիայում պետք է ընդունվի ցեղասպանությունը ժխտողների քրեականորեն պատժելու օրենքը, որը առաջին փուլով մտավ Սենատ բայց չանցավ: Ժխտողական քաղաքականությունը ֆրանսիայում պետք է պատժելի լինի քրեորեն»,-հայտարարել է Մարսելի փոխքաղաքապետը:

«Այժմ ես համացանցում http://petition-genocidearmenien.com կայք եմ ստեղծել ստորագրահավաքի համար, որին կարող են մասնակցել աշխարհի բոլոր հայերը: Կայքում խնդրում ենք սենատորներին որպեսզի այս անգամ օրենքի ընդունման առաջարկն ընդունվի Սենատում: Ես միշտ կողմ եմ եղել սահմանի բացմանն ու արձանագրությունների ստորագրմանը, քանի որ ընդունում են երկխոսության սկզբունքը: ՀՀ նախագահի համարձակ քաղաքակնությունը և թուրքական կողմի խաբեությունը պայմաններ ստեղծեցին, որ օրինագիծը քվեարկության դրվի Սենատում»,-ասել է Փարաքյանը: