13 հոկտեմբերի 2010 - 11:09 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները նախկինի պես սեղանին են

Քաղաքական գործընթացը փակուղի է մտել, սակայն պետք չէ հրաշքներ ակնկալել, այդ թվում նաև տարածաշրջանում ստեղծված ստատուս-կվոյի փոփոխություն: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները նախկինի պես սեղանին են և «մեռած չեն»: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել Սաբանչի համալսարանի փորձագետ, թուրքական TESEV կենտրոնի արտաքին քաղաքականության ծրագրերի ղեկավար Այբարս Գորջուլուն: «Բացի այդ, գործընթացներ են տեղի ունենում քաղաքացիական հանրության շրջանում, որոնք նկատվում են պատմական մերձեցման սկզբից: Հայ-թուրքական մերձեցման շարունակությունը կարևոր հարց է և մեզ չպետք է զարմացնի պաշտոնական գործընթացվի աստիճանական փոփոխությունը»,-ասել է թուրք փորձագետը: