15 հոկտեմբերի 2010 - 19:03 AMT
Եվրոպական լիբերալները պահանջում են ազատ արձակել Հայաստանի քաղբանտարկյալներին

ՀԱԿ ցույցի ժամանակ այս րոպեներին Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հաղորդեց, որ իրեն հենց նոր զանգահարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, որը Հելսինկիում է գտնվում, որտեղ ընթանում է եվրոպական լիբերալ կուսակցությունների համագումարը: Զուրաբյանի խոսքով, համագումարի մասնակիցները բանաձև են ընդունել, որի համաձայն հարկավոր է անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին, հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը ցույցի վայրից:

Ներկայումս Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի մերձակայքում ընթացող ցույցը մոտ 500 հոգի է հավաքել: Ցույցին ներկա են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ընդդիմության այլ ներկայացուցիչներ: