15 հոկտեմբերի 2010 - 19:51 AMT
Հայ գիտնականները կշարունակեն հետազոտել միջնադարյան հայ վարպետների աշխատանքները

Հոկտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց միջնադարի հայ մանրանկարիչ Մոմիկին (13-14 դար) նվիրված խորհրդաժողովը: Խորհրդաժողովի շրջանակներում ուսումնասիրվել է նաև հայ միջնադարի արվեստն ու մշակույթը: Ըստ ՀՀ ԳԱԱ հայագիտության ու հասարակական գիտությունների բաժնի քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանի, այդ դարաշրջանում Հայաստանում բացվում էին համալսարաններ, Հայաստանն իր զարգացման մակարդակով գերազանցում էր Եվրոպային:

«Ցավոք, մենք չկարողացանք ինչպես հարկն է հետազոտել հայ վարպետների աշխատանքները, ուստի կշարունակենք հետազոտություններն այդ ուղղությամբ»,-ասել է Բարխուդարյանը՝ հավելելով, որ արդյունքները կներկայացվեն համաշխարհային հանրությանը:

Ակադեմիկոսը նաև նշել է, որ թեև հայ մշակույթի ոսկե դար է համարվում 5-7դդ., սակայն ոսկե դար պետք է համարվի 10-14դդ.: