18 հոկտեմբերի 2010 - 18:53 AMT
«Հզոր Թուրքիա» կուսակցությունը հայ-թուրքական բարեկամության խումբ է ստեղծել

«Հզոր Թուրքիա» կուսակցությունը հայ-թուրքական բարեկամության խումբ է ստեղծել: Այդ մասին հայտնել է կուսակցության ղեկավար Թունա Բեքլևիչը: 500 երիտասարդ հայերից և թուրքերից բաղկացած խմբի նպատակն է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Բայբարս Օրսեքը, կուսակցության ներկայացուցիչները Երևան են այցելել, որտեղ հանդիպումներ են անցկացրել ՀԿ ներկայացուցիչների հետ: «Այդ հանդիպումներից հետո մենք որոշեցինք հատկապես հայ և թուրք երիտասարդների բարեկամության խումբ ստեղծել: Հունիսին Ստամբուլում կազմակերպվեց սեմինար, այնուհետև հանդիպում կկայանա Երևանում: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը ցանկացող բոլորին հավաքելու համար մենք էջ ենք բացել Facebook սոցիալական ցանցում` http://www.facebook.com/opentheborder»,- ասել է Օրսեքը: