Հոկտեմբերի 18-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջև:
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային և ռուս-ամերիկյան հարաբերությունների օրակարգի երկկողմ հարցեր: Մասնավորապես քննարկվել են այս տարվա դեկտեմբերին Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովին պատրաստվելու հարցեր, Ռուսաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարները խորհրդի շրջանակներում: Այդ առումով կայացել է կարծիքների փոխանակում եվրոպական անվտանգության հարցերի, Եվրոպայում սովորական սպառազինությունների վրա վերահսկողության թեմայով: Նախարարները շոշափել են մերձարևելյան կարգավորման հարցերը, այդ թվում`միջնորդների նախարարական «քառյակի» ակտիվացման դերը, ինչպես նաև ԱՄՆ և ՌԴ միջև փոխազդեցությունը մի շաքր հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ, ներառյալ իրավիճակն Աֆղանստանում, Սուդանում և Անդրկովկասում:
Նախարարը և պետքարտուղարը քննարկել են առաջիկա երկկողմանի կապերի ժամանակացույցը, ռուս-ամերիկյան նախագահական հանձնաժողովի աշխատանքի ընթացքը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: