19 հոկտեմբերի 2010 - 18:51 AMT
Հայաստանի և Սփյուռքի ֆինանսիստները կարող են իրենց փորձը փոխանակել սոցիալական ցանցերի միջոցով

Հայաստանի և Սփյուռքի ֆինանսիստները կարող են հաղորդակցվել, տեղեկատվություն և իրենց փորձը փոխանակվել սոցիալական ցանցերի միջոցով, գտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը:

Ելույթ ունենալով Ֆինանսիստների ու բանկիրների համահայկական առաջին խորհրդաժողովում` նա ասել է, որ կարելի է էջ ստեղծել սոցիալական ցանցերում, օրինակ` Facebook-ում և ներգրավել Հայաստանի ու Սփյուռքի ֆինանսական ոլորտի բոլոր ներկայացուցիչներին:

Ընդ որում, նա նշել է, որ սոցիալական ցանցերն ունեն մի թերություն. դրանց հանդեպ հետաքրքրությունը շուտ է մարում, և մարդիկ դադարում են հաղորդակցվել: Բացի դրանից, Վաչե Գաբրիելյանն ընդգծել է, որ այդպիսի նախաձեռնության մասշտաբները մեծ չեն լինի, բայց և այնպես հարկավոր է նման մի նախագիծ մշակել: