22 հոկտեմբերի 2010 - 19:19 AMT
Ռուբեն Հակոբյան. Հայաստանի Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները շատ վտանգավոր են

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության վարչության նախագահի տեղակալ Ռուբեն Հակոբյանը Հայաստանի Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները շատ վտանգավոր է համարում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում նշել է Հակոբյանը, «Ժառանգությունն» ու ՀՅ Դաշնակցությունն առաջարկում են, որպեսզի երկրի քաղաքական կուսակցությունները հավասար մասնակցություն ցուցաբերեն ընտրական հանձնաժողովների ձևավորման գործում: Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը նշել է նաև, որ օբյեկտիվ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է նաև անցնել խորհրդարանական ընտրությունների 100%-անոց համամասնական համակարգի, քանի որ ընտրությունների մեծամասնական համակարգը յուրօրինակ «հանցագործությունների բույն» է:

Խոսելով ՀՀ ԱԺ պատգամավորների մասին, որոնք իրենց թեկնածությունն էին առաջադրել խորհրդարանում ընտրությունների մեծամասնական համակարգով, Ռուբեն Հակոբյանը հայտնել է, որ նրանք հիմնականում զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ` դրանով խախտելով ՀՀ Սահմանադրությունը: