22 հոկտեմբերի 2010 - 19:53 AMT
Անդրեյ Մելվիլ. ԱՊՀ ուղղությամբ Ռուսաստանի քաղաքականությունը կատարյալ ձախողում է

ԱՊՀ ուղղությամբ Ռուսաստանի քաղաքականությունը կատարյալ ձախողում է` և դեկլարատիվ, և փաստացի: Այդ մասին «Հայ-ռուսական հարաբերությունների խնդիրները տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցում» խորագրով միջազգային գիտաժողովում հայտնել է Մոսկվայի Տնտեսության բարձրագույն դպրոցի քաղաքագիտության ֆակուլտետի դեկան Անդրեյ Մելվիլը: Նրա խոսքով, Ռուսաստանը չունի և չի էլ ունեցել ԱՊՀ ուղղությամբ մտածված ռազմավարություն:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 զենիթա-հրթիռային համալիրի հնարավոր վաճառքին` Անդրեյ Մելվիլն ասել է, որ «Ռուսաստանի համար դա սովորական առևտրական օպերացիա է»: