23 հոկտեմբերի 2010 - 17:13 AMT
Հայաստանի Բարձրագույն լիգայի կենտրոնական հանդիպումն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով

Հոկտեմբերի 23-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրը: Տուրի կենտրոնական հանդիպման ժամանակ «Ուլիսն» ընդունեց «Փյունիկին»: Երկու թիմերն էլ գոլ հարվածելու հնարավորություն ունեցան, սակայն խաղի հաշիվը բացվեց միայն 81-րդ րոպեին: Տուգանային հարվածով գոլի հեղինակ դարձավ պաշտպան Արտակ Եդիգարյանը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց 0:1 հաշվով` հօգուտ «Փյունիկի»:

«Բանանցը» հանրապետական մարզադաշտում հանդիպեց «Գանձասարի» հետ և 5:0 հաշվով ջախջախեց Կապանի ակումբը:

Գոլառատ էր նաև «Միկա» - «Շիրակ» հանդիպումը: «Միկայի» ֆուտբոլիստները 5 գոլ հարվածեցին հակառակորդի դարպասներին` բաց թողնելով միայն մեկ գնդակ:

Դիլիջանում «Իմպուլսը» առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ` հարվածելով երկու անպատասխան գոլ:

Այս տուրից հետո առաջնության առաջատարը շարունակում է մնալ երևանյան «Բանանցը», որը 58 միավոր ունի: «Փյունիկը» 56 միավորով երկրորդ տեղում է, իսկ 48 միավորով եռյակը եզրափակում է «Ուլիսը»: