25 հոկտեմբերի 2010 - 17:25 AMT
Հրանտ Դինքի մարդասպանի գործը կքննվի անչափահասների գործերով դատարանում

Ստամբուլի դատարանը վճռեց, որ հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամաստի գործը կքննվի անչափահասների գործերով դատարանում: Ինչպես գրում է Hurriyet-ը, դատարանն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ սպանության պահին Սամաստի 18-ը դեռևս լրացած չի եղել:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` «Ակոս»-ի խմբագրության դիմաց: Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող 18-ամյա Օգյուն Սամաստը հետաքննության արդյունքում չափահաս է ճանաչվել սպանության պահին: Նիստերից մեկի ժամանակ պարզվել է, որ պատվերի անմիջական կատարողը բոլորովին այլ մարդ է եղել: Դատական գործընթացը շարունակվում է: