26 հոկտեմբերի 2010 - 14:31 AMT
Հայաստանի հետ լավ հարաբերությունները չեն խանգարում Բելառուսինի զինել ադրբեջանցիներին

Բաքվի մերձակայքում հատուկ այդ նպատակի համար կառուցված գործարանում վերականգնվում են «Պեչորա-2ՏՄ» զենիթահրթիռային համալիրները: Այստեղ Բելառուսից ժամանած մասնագետները արմատապես արդիականացում են անցկացնում՝ գրեթե 70 տոկոսով բարելավելով այդ համալիրների հնարավորությունները: Ինչպես հայտնում է 1news.az-ը, հղում անելով բելառուսական ՍՏՎ հեռուստաալիքին, Մինսկում նախագծված մանիպուլայտորը թույլ է տալիս հաշված րոպեներում փակել տեխնիկան, իսկ բելառուսական ՄԱԶ-երը՝ արագ փոխել դիրքը՝ խուսափելու համար հակառակորդի ինքնաթիռների պատասխան հարվածից: Նախկինում այդ գործողությունը մոտ մեկ ժամ էր գրավում:

Պայմանագրի պարտադիր պայմանը ադրբեջանցի զինվորականների ուսուցումն է և մարտական նախապատրաստումը: