26 հոկտեմբերի 2010 - 18:56 AMT
Ռիչարդ Սթոլմանը դասախոսություններով հանդես կգա Հայաստանում

Ազատ ծրագրային ապահովման շարժման հիմնադիր, GNU նախագծի հեղինակ Ռիչարդ Սթոլմանը Հայաստան կժամանի նոյեմբերի 15-ին «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հրավերով: Ինչպես հայտնեցին PanARMENIAN.Net-ին «ԿԱԶԱ» հիմնադրամում, այցի շրջանակներում Սթոլմանը կկարդա երկու դասախոսություն Երևանում` «Համացանցը և էթիկան ազատ ծրագրային ապահավման մշակույթում», «Ազատ թվային հասարակություն» և մեկը՝ Գյումրիում`«Ազատ ծրագրային ապահովումն ու ձեր ազատությունը»:

Դասախոսությունների մուտքն անվճար է` ըստ նախնական առցանց գրանցման:

Շուտով հայտնի կդառնան դասախոսությունների ամսաթիվն ու վայրը:

Ինչպես նշել է ինքը Սթոլմանը, իր դասախոսությունները նեղ մասնագիտական չեն և նախատեսված են բոլոր համակարգիչ օգտագործողների համար: