27 հոկտեմբերի 2010 - 12:45 AMT
Քրիստինե Մելքոնյան. Թուրքերը հասկացել են, որ հայկական եկեղեցիները նպաստում են գավառների զբոսաշրջության ու տնտեսության զարգացմանը

Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը, նախաձեռնելով պատարագը հայկական Սբ Կիրակոս եկեղեցում, նպատակ ունի զարգացնել այդ շրջանն ու բարելավել հարաբերությունները հայերի հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը: Ըստ նրա, քաղաքապետը հասկանում է, որ եկեղեցու վերակառուցումից հետո բազմաթիվ հայեր կայցելեն այդ քաղաք, ինչը կնպաստի զբոսաշրջության ու էկոնոմիկայի զարգացմանը:

Ընդ որում, նա նշել է, որ թուրք ազգայնականներն արդեն քննադատել են քաղաքապետի հայտարարություններն՝ ասելով, որ նա հայամետ քաղաքականություն է վարում: «Հայտարարելով այն մասին, իր իրենք պարտական են հայերին, Բայդեմիրը ցանկացել է հիշեցնել, որ արդեն 30 տարի է, ինչ թուրքական իշխանությունների քաղաքականության արդյունքում բազմաթիվ հայեր են լքեր Դիարբեքիրը»,-նշել է Մելքոնյանը՝ հավելելով, որ Բայդեմիրը միշտ հակակառավարական քաղաքականություն է վարել և պաշտպանել է ազգային փոքրամասնությունների իրավունքները:

Հայ փորձագետը նշել է նաև, որ Թուրքիայի կառավարությունը չխոչընդոտեց այդ միջոցառմանը, քանի որ մտահոգված էր միջազգային հանրության արձագանքով: Ըստ նրա, քանի որ ԵՄ-ին անդամակցելու շրջանակներում Անկարան չի կարողանում հաջողության հասնել Կիպրոսի հարցում, նա ցանկանում է ԵՄ-ին ցույց տալ, որ գոնե մի հարցում առաջընթաց կա: