27 հոկտեմբերի 2010 - 14:06 AMT
Թուրքիայի իշխանությունները չխոչընդոտեցին Սբ. Կիրակոս եկեղեցում աղոթքի անցկացմանը, քանի որ չեն ցանկանում զայրացնել քրդերին

Թուրքիայի իշխանությունները չեն խոչընդոտել Դիարբեքիր քաղաքի (Արևմտյան Հայաստան) Սուրբ Կիրակոս եկեղեցում աղոթքի անցկացմանը, քանի որ չեն ցանկանում զայրացնել քրդերին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանը: Նրա խոսքերով, թեև Թուրքիան ցույց չի տալիս, բայց նա շատ է վախենոււմ քրդերի հետ խնդիրներից: Միաժամանակ նա նշել է, որ Անկարան այդ միջոցառման շուրջ շոու չի կազմակերպել, քանի որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ անցկացնելուց հետո ուժեղ հարված է ստացել հայկական կողմից, որը տեղի չի տվել նրա ստին:

Բացի դրանից, հայ փորձագետը նշել է, որ Թուրքիան այսօր բավական բարդ իրավիճակում է, քանի որ փչացրել է հարաբերություններն Իսրայելի հետ և միջնորդի դեր խաղացել Թեհրանի կողմից ուրան ձեռք բերելու հարցում: Նրա խոսքերով, տվյալ պահին Թուրքիան միջազգային հանրության կողմից պատին է սեղմված:

Եկեղեցին տվյալ պահին գտնվում է վերանորոգման փուլում: Վերակառուցման համար Դիարբեքիրի հայերը ստեղծել են Սբ Կիրակոս եկեղեցու հիմանդրամ: Եկեղեցու վերակառուցումն արժի 2.5 մլն դոլար: Այդ գումարի 70 տոկոսը հավաքվել է հայկական հիմնադրամի կողմից, մնացած մասը տրամադրել է Դիարբեքիրի քաղաքապետարանը: