27 հոկտեմբերի 2010 - 14:34 AMT
Նիժնի Նովգորոդում անցել է Առնո Բաբաջանյանի երեկոն

Հոկտեմբերի 23-ին Նիժնի Նովգորոդի Լենինի անվան պետական մարզային ունիվերսալ գրադարանում տեղի ունեցավ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված երեկո:

Համերգը կազմակերպել է «Նիժնի Նովգորոդի հայ համայնք» շրջանային հասարակական կազմակերպությունը:

Նիժնի Նովգորոդի բնակիչների ուշադրությանը ներկայացվեց կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործությունը: Փաստերի ու իրադարձությունների համադրումը, կինոքրոնիկոնի կադրերի տեսաշարը, կոմպոզիտորի հարազատների ու ընկերների հիշողությունները՝ կոմպոզիտորի հիասքանչ երաժշտության հետ մեկտեղ, ստեղծեցին մի անկրկնելի մթնոլորտ:

Համերգային մասում հանդես եկան Նիժնի Նովգորոդի ստեղծագործ կատարողներ, հայտնում է «Նիժնի Նովգորոդի հայեր» պորտալը: