28 հոկտեմբերի 2010 - 13:42 AMT
Դուշանբեում քննարկվում են ԱՊՀ տարածքում անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերը

Դուշանբեում հոկտեմբերի 27-28-ն ընթանում է ԱՊՀ անդամ-երկրների համատեղ հանձնաժողովի նիստն անօրինական միգրացիայի դեմ պայքարում համատեղ համագործակցության մասին:

Ինչպես հաղորդում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամլո ծառայությունը, նիստի մասնակիցները քննարկելու են ԱՊՀ երկրների աշխատանքի փորձը միջազգային պայմանագրերի իրագործման վերաբերյալ, 2009-2011 թթ. անօրինական միգրացիային հակազդելու Համագործակցության ծրագրի ընթացքը:

Նիստում կքննարկվի նաև առանց քաղաքացիության անձանց և արտասահմանցիների իրավական կարգավիճակի կարգավորման փորձը, որոնք երկար ժամանակ գտնվում են ԱՊՀ տարածքում առանց համապատասխան կարգավիճակի:

Համատեղ հանձնաժողովում քննարկվելու է նաև անօրինական վերաբնակներին ժամանակավոր կացության կետերում տեղավորելու և պահելու ընթացակարգը: