30 հոկտեմբերի 2010 - 13:42 AMT
Քրիստինե Մելքոնյան. «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդների այցը Հայաստան ամբողջությամբ PR է

«Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդների այցը Հայաստան ամբողջությամբ PR էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակցուհի, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը: Ըստ նրա, այդ կուսակցությունը Թուրքիայում իրենից ոչինչ չի ներկայացնում և նրանց այցը Հայաստան հանրության ուշադրությունը գրավելու փորձ էր: Այդ համատեքստում հայ փորձագետը նշել է, որ դա թույլ կտա նրանց ձայներ հավաքել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Մելքոնյանը չի բացառել, որ այդ այցը կարող էր նաև լրտեսական բնույթ ունենալ:

Անդրադառնալով այն տեղեկություններին, թե իբր հոկտեմբերի 10-ին կուսակցության ղեկավար Թունա Բեկլևիչը մի քանի կոմղնակիցների հետ խախտել է պետական սահմանը Ախուրյան գետի շրջանում և մտել է Հայաստանի տարածք, այդպիսով բողոքելով փակ սահմանի դեմ, փորձագետը նշել է, որ դա մի մեծ սուտ էր: «Նրանք չէին կարողանա աննակտ հատել սահմանը, նրանց կձերբակալեին»,-ասել է նա՝ հավելելով, որ եթե նման բան հայկական կողմից արվեր, անկասկած, նման նախաձեռնության հեղինակները կձերբակալվեին: