2 նոյեմբերի 2010 - 15:01 AMT
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համաձայնագրի կնքման հետ միջադեպերը շփման գծում չեն նվազի

«Ես չեմ բացառում, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համաձայնությունը ռազմագերիների փոխանակման մասին կիրագործվի, սակայն չի կարելի ասել, որ Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում միջադեպեր այլևս չեն լինի»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ՊՆ-ին առընթեր հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքերով, շփման առաջին գծում կանգնած զինվորներն արդեն չեն վախենում նման միջադեպերից, քանի որ վարժվել են Բաքվի ագրեսիային: Միաժամանակ նա նշել է, որ շփման գծում իր պահվածքով Բաքուն ցանկանում է խուճապի մեջ պահել հայ հասարակությանը և ստիպել նրան լուրջ ընդունել Ալիևի ռազմատենչ հայտարարությունները: «Բացի դրանից, ղարաբաղյան հակամարտությունում վերջին զարգացումներն այդքան էլ ցանկալի չեն Ադրբեջանի համար, և նման գործողություններով նա հայտնում է իր դժգոհությունը միջազգային հանրությանը»,- ասել է Ջամալյանը: