2 նոյեմբերի 2010 - 18:23 AMT
«Արարատը» նվազագույն հաշվով հաղթել է «Փյունիկ-2»-ին

Նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի Առաջին լիգայի 23-րդ տուրի հետաձգված խաղը: «Փյունիկ-2»-ը «Նաիրի» մարզադաշտում ընդունել է «Արարատին», խաղն ավարտվել է «Արարատի» օգտին: Միակ գոլի հեղինակ է դարձել առաջին լիգայի լավագույն ռմբարկու Գևորգ Կարապետյանը, որը 19 գոլով գլխավորում է Առաջին լիգայի ռմբարկուների ցուցակը:

Այդ խաղից հետո «Արարատը» վստահորեն շարունակում է գլխավորել առաջնությունը 52 միավորով՝ 8 միավորով գերազանցելով «Բանանց-2»-ին: Երրորդ տեղում է «Փյունիկ-2»-ը:

Մինչ առաջնության ավարտը մնացել է 3 տուր, 25-րդ տուրի խաղերը տեղի կունենան նոյեմբերի 5-ին: