6 նոյեմբերի 2010 - 16:27 AMT
Թուրքիան պայմաններ է ներկայացնում ՆԱՏՕ-ին՝ իր տարածքում ՀՀՊ համակարգի տեղակայման համար

Թուրքիան կհամաձայնվի իր տարածքում տեղակայել ՀՀՊ համակարգի տարրեր, եթե կատարվեն նրա 3 պայմանները: Առաջինը, Թուրքիայի իշխանությունները հանդես են գալիս ՀՀՊ ՆԱՏՕ-ի, ոչ թե ամերիկյան համակարգի ստեղծման օգտին: Երկրորդը, այն պետք է ուղղված լինի դաշինքի մասնակից բոլոր երկրների անվտանգության ապահովմանը և երրորդը՝ Թուրքիան չպետք է վերածվի եզրային երկրի, ինչպես դա տեղի ունեցավ «սառը պատերազմի» տարիներին:

Անկարան պնդում է, որ ՀՀՊ համակարգի ստեղծման փաստաթղթերում չնշվեն կոնկրետ երկրներ, այն է՝ Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան, որոնց հետ Թուրքիան ակտիվորեն համագործակցում է: Թուրքիայի դիրքորոշումը կհայտնի երկրի վարչապետ Էրդողանը Բարաք Օբամայի հետ հանդիպմանը հաջորդ շաբաթ Սեուլում կայանալիք G-20 գագաթնաժողովում:

Հակահրթիռային վահանի ստեղծման հարցը նախատեսվում է քննարկել նոյեմբերի 19-20 Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: