8 նոյեմբերի 2010 - 15:35 AMT
Դրամատիկական թատրոնից Արհեստական արբանյակ «կարձակվի»

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում նոյեմբերի 24-ին կկայանա «Արհեստական արբանյակ» բեմականացման պրեմիերան, որի հեղինակ, անվանի գրող, բլոգեր Դորիանի խոսքերով, ժամանակակից թատերական ներկայացումների հիման վրա «Արհեստական արբանյակն» աչքի է ընկնում իր հումորի որակով: «Այն կենցաղային բնույթ չի կրում և առանձնանում է ժարգոնային արտահայտությունների բացակայությամբ, առանց որոնց ժամանակակից հանդիսատեսը չի պատկերացնում հումորի ժանրը»,- նշել է Դորիանը:

Գլխավոր դերակատար Արմինե Գաբրիելյանը նշում է, որ «Արհեստական արբանյակը» մարտահրավեր է ոչ միայն իրեն (դրամատիկական կերպարից հումորայինի անցնելու առումով), այլ մարտահրավեր է նաև այլ հեղինակներին, ռեժիսորներին և դերասաններին, որոնք կարծում են, որ նուրբ և սուր հումորը նորաձև չէ:

Երկու գործողություններով ռոմանտիկ դրամայի բեմադրող ռեժիսորը Ֆրունզե Գևորգյանն է: