9 նոյեմբերի 2010 - 12:45 AMT
Ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմության չորս ակտիվիստների

Նոյեմբերի 9-ին Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ընդդիմության չորս երիտասարդ ակտիվիստների: «Սա սովորական բռնություն է, մարդիկ խաղաղ պիկետ էին անցկացնում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով ձերբակալության փաստը: Ըստ նրա, ոստիկանության բաժանմունք տանելիս երիտասարդներին ծեծի են ենթարկել: «Մեզ թույլ չեն տալիս փորձաքննություն անցկացնել կամ հանդիպել ձերբակալվածների հետ»,-ասել է նա:

Նոյեմբերի 9-ին 12:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում Հայ ազգային կոնգրեսը 6-ժամյա պիկետ է անցկացնում այն շենքի մոտ, որտեղ անցնում է «ԵՄ-Հայաստան. Քաղաքացիական հանրության համաժողովը»: