10 նոյեմբերի 2010 - 12:02 AMT
ՀԿԵՈւ-ն և Վրացական երկաթուղին տեղերի ամրագրման միասնական համակարգ կներդնեն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն և Վրացական երկաթուղին պայմանագիր են կնքել «ՀԿԵՈւ ուղևորատար գնացքներում տեղերի նախնական ամրագրման համակարգի ներդրման մասին»: Ինչպես հայտնում է ՀԿԵՈւ մամլո ծառայությունը, այս համակարգը համատեղ մշակվել է երկու ընկերությունների ծրագրավորողների կողմից «Օրիոն» տեղեկատվական պլատֆորմի հիման վրա: Համակարգը թույլ կտա տոմսեր ամրագրել և վաճառել երկու ուղղություններով: Միասնական համակարգի առավելությունն այն է, որ այն թույլ կտա ձևավորել գնացքների սխեման և բաշխել տեղերը, վաճառել և վերադարձնել տոմսերը, հաշվի առնելով լրացուցիչ ծառայությունները, օրական և ամսական դրույքաչափերի ձևավորումը և հաշվետվությունը:

Բացի այդ, կարևոր է նաև տեղեկատվական վահանակի տեղադրումը, ինչը թույլ կտա խուսափել հերթերից տոմսեր գնելիս:

Տոմսերի ձևակերպման միասնական համակարգը կներդրվի 7 ամսվա ընթացքում պայմանագրի կնքման օրվանից: