10 նոյեմբերի 2010 - 14:22 AMT
ԱԺ հանձնաժողովի ղեկավարը չկարողացավ նշել պանրի գնի բարձրացման պատճառները

«Մինչ տարեվերջ Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 2,4-3,6 տոկոս»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա, չափազանց կարևոր է, որ արտահանման տեմպերը կրկնակի անգամ գերազանցում են ներկրման աճի տեմպերը: «Բացի այդ, բավականին բարձր են արդյունաբերության աճի տեմպերը, սակայն, միևնույն ժամանակ, իշխանությունների համար լուրջ մարտահրավեր է գնաճի բարձր մակադակը, որի նվազեցման համար լուրջ քայլեր են ձեռնարկվում»,-ասել է նա:

Մեկնաբանելով այն կարծիքը, թե պանրի շուկան կարող է մենաշնորհային դառնալ, Մինասյանն ասել է, որ դա չի համապատասխանում իրականությանը: Սակայն, չկարողացավ նշել պանրի գների բարձրացման պատճառները: