11 նոյեմբերի 2010 - 16:14 AMT
Հայաստանում կարող է անցկացվել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը

Եվրոպայի 2011թ. բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը, հավանաբար, տեղի կունենա Հայաստանում:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը PanARMENAIN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի թեկնածությունը նշված է սիրողական բռնցքամարտի եվրոպական համադաշնության (EUBC) 2011թ. օրացուցային պլանում որպես առաջնության անցկացման վայր:

«Եթե օրացուցային պլանում փոփոխություններ չկատարվեն, այդ առաջնությունը տեղի կունենա Հայաստանում: Փոփոխություն կատարվեց 2010թ., երբ պատանեկան առաջնությունը մեկնարկից մեկ ամիս առաջ Ֆրանսիայից տեղափոխվեց Ադրբեջան»,-ասել է Հովհաննիսյանը:

Առաջնությունը տեղի կունենա օգոսոտսի 15-21, և եթե այն կազմակերպի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, ապա առաջնությունը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: