11 նոյեմբերի 2010 - 17:28 AMT
Ղարաբաղյան հակամարտությունը կքննարկվի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 20-րդ նիստում

Հայաստանի Ազգային խորհրդի ու ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 20-րդ նիստը տեղի կունենա 2011թ. ապրիլին Յարոսլավլում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց հանձնաժողովի ռուս համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, նման որոշում է կայացվել Երևանում անցնող հանձնաժողովի 19-րդ նիստում: Ըստ նրա, միջխորհրդարանական հանձնաժողովի 20-րդ նիստում կքննարկվեն հումանիտար համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտությունը: